Հայաստանում առնվազն 21,9 տոկոս գնաճ է տեղի ունեցել (տեսանյութ)

«ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2.6 տոկոս, որը ծիծաղելի թիվ է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  պայմանական գնումներ են կատարել՝ հաշվի առնելով ամենալայն սպառման 40 անուն ապրանքների գները և եկել նման համոզման: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից թանկացել են բենզինը, սեղմված գազը և այլն, ինչը պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերի հետ:

 ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը  սա  կապեց  նաեւ ընտրակաշառքների հետ վերադարձման հետ եւ ամեն ընտրություններից հետո գների բարձրացում է նկատվել:  «Երկու ընտրություններ ենք ունեցել՝ Երեւանի ավագանու եւ խորհրդարանական: Հիմա  ընտրակաշառքների հետ հավաքման պրոցես է գնում»:

Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ միջազգային շուկայում  շաքարավազի գինը  մոտ  39,4  տոկոսով էժանացել է, իսկ  ՀՀ –ում՝ 6,2 տոկոս:

«Հույս ունեմ, որ պարոն Ալեքսանյանը էլույթ կունենա եւ կփարատի այն կասկածները, որ գործ ունենք ընրակաշառքների հետ հավաքման գործընթացի հետ»:

 Նախագծով  առաջարկում են վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին:  Ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: