Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտությունը պետք է բացառենք այս անգամ. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan-472x265

Եթե պատերազմ լինի, հայերն անկասկած հաղթելու են: Այս համոզմունքին է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Եթե այս անգամ չկարողացանք այդ հարցերը լուծել, իմացեք՝ Հայկական լեռնաշխարհից չքացած ենք ընդմիշտ: Պարտությունը պետք է բացառենք այս անգամ»,- ասում է նա և հավելում, որ պատերազմն անխուսափելի է, քանի որ Ադրբեջանը հռչակեց ՀՀ-ն ոչնչացնելու քաղաքականություն: «Ալիևի իշխանությունը 1-2 ամսում իր ընդդիմությանը կճզմի, դրանից հետո կսկսվի էսկալացիան»,- օրերս ասում էլ է նա: Քաղաքագետը մատնանշում է ուղին՝ ժողովրդին պետք է նախապատրաստել, իսկ հայկական զինված ուժերը պետք է ունենան համապատասխան ստրատեգիա՝ կանխարգելիչ գործողություններ, այն է՝ դուրս գալ Քուռ-Արաքսյան սահման: «Պետք է տանք վերջնական հարվածներ, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի իր պանթուրքիստական նկրտումները: Արցախյան հակամարտությունը խաղաղ լուծում չունի»,-ասում է պարոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի՝ մեր կոմերցիոն դաշնակցի՝ Ռուսաստանի առջև ևս պետք է հարցը հստակ դնել, թե նա ում դաշնակիցն է, քանի որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումով Ռուսաստանը պատերազմ է հրահրում: Քաղաքագետը նաև հաղթանակի բանաձևն է առաջարկում՝ «Դղյակների փոխարեն տանկեր, զենք-զինամթերք»: Նա չի հետևում՝ իր ասածները իշխանական շրջանակներում ինչ արձագանք են ստանում, իր պարտքն է համարում հանրությանն իրազեկելը: