Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Միքայելյանը օլիմպիական խաղերն ավարտեց 83-րդ տեղում

Սպորտ
sport-dahuk-16.02.

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր ելույթներն ավարտեց մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը: Ազատ ոճ 15 կմ դահուկավազքում մեր մարզիկը այդ մրցատարածությունն անցավ 39:01.4 րոպեում եւ 115 մասնակիցների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Այդպիսով,  Միքայել Միքայելյանին չհաջողվեց բարելավել սպրինտում ցույց տված իր արդյունքը՝ 72-րդ հորիզոնական:   Այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի  Դարիո Կոլոնան, որը 18 վայրկյանով առաջ անցավ նորվեգացի Սիմեն Հաստադ Կրուգերից: