Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ի նախագահը մտահոգված է ֆուտբոլով գումարներ լվանալու համար

Սպորտ
sport-fifa

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն մտահոգված է ժամանակից ֆուտբոլում գոյություն ունեցող խնդիրներով:  «Ներկայումս տրանսֆերային գործարքների ընդհանուր շրջանառությունը կազմում է 6,4 մլրդ դոլար: Դա երկու անգամ շատ է, քան 4 տարի առաջ: Կարելի է ենթադրել, որ այդ համակարգը վատ չի աշխատում, գումարներ կան: Սակայն նման միտումը մտագոգության տեղիք է տալիս: Գնալով ավելանում են գործակալներին եւ միջնորդներին վճարվող գումարները: Այժմ այն կազմում է մոտ 500 մլն դոլար: Յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ուզում է, բայց իրականությունը ցույց է տալիս, որ կա խարդախության, կաշառքի, փողեր լվանալու վտանգ: Դա ցույց են տալիս նաեւ պետական ​​մարմինների հետազոտությունները», - Sky Sports կայքով հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ