Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Քաղաքականություն
mektup-1

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները:  «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝ նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից: Պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը, ծանր պայմանների պատճառով  Օսմանյան Կասյրությունից մեկնել է ԱՄՆ: Թեև Քոջայանը ԱՄՆ-էր մեկնել, այնուամենայնիվ նա նամակագրական կապի մեջ է լինում գյուղում ապրող իր հարազատների հետ, մասնավորապես իր որդու՝ Կարապետի հետ: Նամակները բավականին հուզիչ են քանի, որ այդ նամակներում արտահայտվում է Քոջայանի կարոտը դեպի իր գյուղը: Նամակներում նա իր հարազատների հետ խոսում է առօրյա խնդիրների, հոգսերի մասին 1915թ-ից հետո Քոջայանի և հարազատների միջև նամակագրական կապը ընդհատվում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում: Մի քանի տարի անց՝ 1918թ-ին,  գյուղից նամակ է գալիս, որտեղ հայտնի է դառնում, որ Քոջայանի հարազատներին, բարեկամներին կոտորել են: Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրությունը հայերին ներկայացնում է, որպես պետության դեմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպես չէ: Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայանների հարազատներից Ջոնաթան Վարժապետյանը:  ermenihaber.am