Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Հռոմի պապին և Քիմ Քարդաշյանին նվիրեցին հայկական տարազի մոտիվներով հագուստ (տեսանյութ)

Հասարակություն
Lilit-Meliqyan

Երբ Քիմ Քարդաշյանն այցելեց Հայաստան, իրեն և քույրերին նվիրեցին Կարսի տարազների մոտիվներով կարված զգեստներ, քանի որ Քիմն արմատներով կարսեցի է: Այս գաղափարը «Տերյան» մշակութային կենտրոնի աշխատակիցների մոտ առաջացավ հայկական տարազներն ուսումնասիրելուն զուգընթաց:   Հայկական տարազների հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է դիզայներների շրջանում: Տարազային զարդանախշերով առաջարկված ժամանակակից հագուստները ընտրության լայն հնարավորություն են ընձեռում: Դրանք կարելի է կրել առօրյայում և նույնիսկ երեկոյան միջոցառումների ժամանակ:   Հայկական տարազներում օգտագործված գունային տարապատկերը բազմազան է: Դիզայներ Լիլիթ Մելիքյանը նշում է, որ տարազներում չի հանդիպում զմրուխտե գույնը: Իր անձնական կարծիքով՝ պատճառը երևի այն է, որ զմրուխտը մահմեդականների նախընտրած գույնն է: Տարազի զարդանախշերով պատրաստված հարսանեկան զգեստները նույնպես հետաքրքիր են: Դիզայները պատմում է՝ երբ Հռոմի պապն այցելել էր Հայաստան, նրան նվիրեցին հագուստ՝ զարդարված ցորենի հասկերով: Այն ընդօրինակել էին Երևանի հարսի տարազից: «Մենք դրանում դրեցինք հետևյալ գաղափարը. եթե հարսնացուին զարդարել են ցորենի հասկերով՝ կամենալով, որ նա պտղատու լինի, մենք կամեցանք, որ Պապի այցը ևս պտղատու լինի Հայաստան»,- նշում է նա: