Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրն ու անչափահաս աղջիկը Դավիթաշենի կամրջից իրենց ցած են նետել (տեսանյութ)

Պաշտոնական Հասարակություն
mayrn-u-anchaphahas-aghjiky-da-n119828-1

Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, դուստրն՝ 9։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններն ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:


Իսկ ԱԻՆ-ը հաղորդում է, որ փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: