Երևանում է 50 միլիոն չինացի դաշնակահարներից մեկը (տեսանյութ)

«Իմ առաջին այցն է ձեր երկիր, ձեր հին մշակույթը ինձ միշտ հետաքրքրել է։ Անակնկալներ եմ ակնկալում»։ 

Անակնկալներ ակնկալող Հայու Չժանը առայժմ հասցրել է հայկական խորովածը համտեսել ու շատ է հավանել. «Նույնիսկ Արարատը դեռ չի հասցրել տեսնել,- ասում է  Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որի հրավերով էլ  Հայուն Հայաստան է եկել և այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Կամերային Նվագախմբի հետ 33-ամյա դաշնակահարը կկատարի Մոցարտի դաշնամուրային կոնցերտները։

Հայու Չժանը 50մլն. չինացի դաշնակահարներից մեկն է։