Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը տղամարդուն վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրից հեռացել է

Կարևոր լուրեր Պաշտոնական
maxayin2

Փետրվարի 15-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը Բագրատաշեն թիվ 19/33 հասցեում գտնվող գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Ռաֆիկ Ավետիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելիս ճանապարհին մահացել է: Վարորդը դեպքի վայրից հեռացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում գտնվող բենզալցակայանի մոտ: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում քննություն: