Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Կարապետյանը ստացավ իր դահուկները

Սպորտ
sport-liza-15.02.

Ձմեռային օլիմպիական խաղերում առանց դահուկի մնացած հայաստանցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի խնդիրը լուծված է: Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Մեկ զույգ դահուկ եւ մարզակոշիկ է տրամադրել  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մյուս զույգը՝ ֆեդերացիան: Ինչպես հայտնում է գլխավոր քարտուղարը, Մոսկվայից տեղափոխումն ապահվել է իր եղբայրը՝ Fischer and Fischer Russia ընկերության աջակցությամբ: Աշոտ Կարապետյանը օլիմպիական խաղերում կմասնակցի մեծ ոլորավայրէջքի մրցումներին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին: