Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ ուզում մուրացկան դառնալ, ինձ զոռով ստիպում են»

Հասարակություն
gayane

Էրեբունի վարչական շրջանի թաղապետի փոփոխմամբ 3 երեխաների մայր Գայանե Նասոյանը կորցրեց թաղապետարանի իր աշխատանքը։ «Մեր թաղապետին հանեցին, նշանակեցին Դավիթ Գրիգորյանին։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո սկսեց շատ աշխատողների ազատել աշխատանքից՝ նրանց տեղը նշանակելով իր ազգականներին»։ Գայանե Նասոյանն իր ընտանիքի գոյությունը պահում էր մաքրուհու աշխատանքով, քանի որ 2 տղաներն էլ գտնվում են բանակում, իսկ աղջիկն ունի առողջական լուրջ խնդիրներ։ «Ասում եմ՝ ուռուցքով հիվանդ երեխա ունեմ, մի տղաս պոստ է պահում, ինձ պատասխանում է՝ կարող ա՞ էկել ես շուկա, թե՞ իմ տեղն ես ուզում նստել»։ Գայանե Նասոյանը  դիմել է նաև քաղաքապետարան՝ խնդրելով, որ ապահովեն աշխատանքով, մինչև 8 ամիս հետո որդիներից մեկը վերադառնա ծառայությունից։ Մյուս որդին էլ, ծառայության ընթացքում ստանալով գանգուղեղի վնասվածք, այժմ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Գայանե Նասոյանն ամուսնալուծված է, և նրա միակ պահանջն աշխատանքն է։ «Ես չեմ ուզում մուրացկան դառնալ, ինձ զոռով ստիպում են»։