Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարձակումը տեղի ունեցավ, որովհետև դա հանրապետականի ոճն է» (տեսանյութ)

Հասարակություն
alen

Ակցիան լավն էր, բայց այն մեզ համար անընդունելի էր, անդրադառնալով  Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածին,  ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: «Եթե այդ ակցիան տղամարդիկ էլ անեին՝ կրկին բռնություն կկիրառվեր: Ես չեմ կարծում, որ հարձակումը տեղի ունեցավ, որովհետեւ այնտեղ կանայք էին: Հարձակումը տեղի ունեցավ, որովհետեւ դա հանրապետականի գործիքակազմն է: Նույն բնական է, որ միգուցե իրենց համար կնոջն հարվածելն ավելի հեշտ է, բայց իրենց համար տարբերություն չկա: Հանրապետականները  փորձեցին վրեժխնդիր լինել «Երկիր Ծիրանի»-ից նախորդ նիստերում կատարվածի համար»: Ալեն Սիմոնյանի խոսքով, այս պահի դրությամբ միջադեպի հետ կապված քրեական գործ չի հարուցվել. «Դա շատ զայրացնող է, շատ ակնհայտ է, որ բռնություն է կատարվել»: Միջադեպը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը նույնպես դատապարտել է, հանդես գալով  հայտարարությամբ. «Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ «Երկիր Ծիրանիի» այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: