Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղից տշում են ընդեղ, ընդեղից տշում են ստեղ. բնակիչներն այլևս ելք չեն տեսնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-4

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին մարդաշատ էր։ Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի նախկին բնակիչներն իրենց քանդված բնակարանների հարցով  բյուրոկրատական քաշքշուկներից այլևս ելք չեն տեսնում։  «Գնում ենք քաղաքապետարան, քաղաքապետարանը ուղարկում է նստավայր, նստավայրից ուղարկում են քաղաքապետարան, ասում են՝ քաղաքապետարանն է քանդել ձեր բնակարանները։ Գալիս ենք այստեղ, ոչ մի բան չեն անում, ստեղից տշում են ընդեղ, ընդեղից տշում են ստեղ»,- բողոքում է Բուզանդի փոխոցի նախկին բնակիչ Ժենյա Պողոսյանը։ Կառավարության դիմաց 15 տարի շարունակ քաղաքացիները բարձրաձայնում են իրենց խնդիրը։ Զրկվելով սեփական  բնակարններից՝ համարժեք փոխհատուցում չեն ստացել։ Ասում են՝ բյուջեից փող չենք ուզում, այլ մեզ հասանելիք գումարն ենք ուզում, որը այդպես էլ չվճարեցին։ Հայաստանյան դատարանների հետ ևս հույս չեն կապում։ «Հեսա տեսնում ենք «Սասնա Ծռերի» դատը կամ Սեֆիլյանի դատը՝ տեսա՞ք ոնց գնաց։ Հույս չեմ կապում ես ոչ մի դատարանի հետ»,- ասում է Ժենյա Պողոսյանը։ Դատարաններից և նրանց վարած գործերի արդարությունից բողոքում են նաև Նայիրիտի նախկին աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ չեն ստացել իրենց աշխատավարձները։ Նաիրիտցիները, թեև ստացել են իրենց աշխատավարձերը, սակայն այսօր պահանջում են չվճարված աշխատավարձերից գոյացած տույժ- տուգանքները։ Բողոքող քաղաքացիներին այս անգամ էլ կառավարությունում լսող չեղավ։