Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլիկլինիկաներում ուշացնում են մանկական քաղցկեղի ախտորոշումը

Հասարակություն
բժշկական-օգնություն-300x214

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից: Հայաստանում մանկական քաղցկեղի դեմ պայքարի ամենաթույլ օղակը մանկաբույժներն են, ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը նշում է, որ նրանք արագ չեն կողմնորոշվում և ժամանակին երեխային ուռուցքաբանի մոտ չեն ուղարկում: «Հայաստանում վիրահատությունները լավ մակարդակով են կատարվում, առաջատար մասնագետներ են այստեղ աշխատում, պարզապես դրսում ավելի լավ ապարատուրա կա, լինում են շատ ծանր պաթոլոգիկ դեպքեր, որոնք հատուկ սարքավորումներ են պահանջում, այդ առումով զարգացած երկրներին շատ ենք զիջում»,- նշում է Գրիգոր Բադալյանը Ուռուցքաբանի կործիքով քաղցկեղի դեպքերը չեն շատացել,-« Սոցցանցերն են ակտիվ, ցանկացած դեպք մեծ արձագանք է ստանում, միշտ էլ մեզ մոտ միաժամանակ բուժում է ստանում 8-10 երեխա, դեպքերից շատերն էլ հիմնականում կապված են երեխաների սեռական հասունացման հետ»: Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը նշում է, որ ոսկրածուծի դոնորի պակաս կա,- «Ունենք դոնորների ռեգիստր, բայց հավաքված քանակը շատ փոքր է, ստիպված դրսում ենք փնտրում, շատ դեպքերում փոխպատվաստումը կատարվում է ծնողից, ինչի դեպքում մինչև 50 տոկոսը համընկնում է լինում»: Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ըստ վիճակագրության` օնկոլոգիական հիվանդությունները (քաղցկեղը) զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, 1-16 տարեկան երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում: ԱՀԿ մասնագետների կարծիքով, վաղ, ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 70 տոկոսը բուժվում է: Բժշկագիտության վերջին տասնամյակների զարգացումների շնորհիվ մանկական ուռուցքաբանության բնագավառում արձանագրվում են դրական արդյունքներ: