Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Շվեդիայում (տեսանյութ)

Սպորտ
sport-miki-1

Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Շվեդիա, որտեղ փետրվարի 15-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի շրջանակում հանդիպելու է տեղի «Էստերսունդի» հետ: Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, թիմն այսօր առաջին մարզումն է անցկացրել մրցակցի հարկի տակ: Դրան մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը չի հայտավորված այս մրցաշարում եւ բաց է թողնելու հանդիպումները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում նույնպես պատրաստվում է Եվրոպայի լիգայի առաջիկա հանդիպմանը: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստն նախորդ մրցաշարում  «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: