Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ այցելել է Արցախ

Քաղաքականություն
2-4-1

«Արցախակերտում» ՀԿ կազմակերպմամբ՝ փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա  լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին: Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մաիլյանի, Մարդու իրավունքների պաշտման Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում արցախյան ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցերի: Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր: Փետրվարի 13-ին օտարերկրյալ լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին: «Արցախակերտում» հասարակական կազմակերպություն