Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիեւը հիմա ոչ միայն երեք շրջան է ուզում, այլև ամբողջ Ղարաբաղն ու Հայաստանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Alievihaytararutyunnery.2

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտատարարություններն այն մասին, որ Երևանը հին ադրբեջանական տարածք է և որ նրանք մի օր անպայման վերադառնալու են՝ ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը որակում է որպես հայ հասարակության ուշադրությունը  Ղարաբաղից շեղելու միջոց. « Ալիեվը շեղում է, որ մենք մեծ ուշադրություն դարձնենք Սյունիքի ու Գեղարքունիքի սահմաններին և համեմատաբար քիչ սպառազինություն ուղարկենք Ղարաբաղ, սակայն ապրիլը ցույց տվեց, որ դա նրան չի հաջողվում»: Հետախույզի խոսքով, նույն մարտավարությունը 92-ի սկզբին կիրառել է նաև հայկական կողմը, երբ պարբերաբար հնչում էին Շուշին գրավելու մասին հայտարարություններ, սակայն առաջինը հայկական կողմը Խոջալուն գրավեց: Որոշ շրջաններ հակառակորդին զիջելու  շշուկներն ու խոսակցությունները արցախցիներին անորոշության մեջ է գցում,-« նախարար Նալբանդյանը սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեք շրջաններ զիջելու ենք։ Ինչպե՞ս կարող է մարդը հանգիստ գլուխը դնի բարձին և մտածի, որ ոսոխը հեսա ներս է մտնելու, ինչպե՞ս կարող է մարդը կռանալ և հողի վրա գործ անել, երբ չգիտի՝ որ շրջանների մասին է խոսքը»,-նշում է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Եղիազարյանի կարծիքով Ալիեվը հիմա ավելի քան երբևէ ինքնավստահ է զգում.  «Ալիեւը հիմա ոչ միայն երեք շրջան է ուզում, այլև ամբողջ Ղարաբաղն ու Հայաստանը, այդ հայտարարությունից հետո նրա հռետորաբանությունը կտրուկ սաստկացավ»: Ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանի կարծիքով, Ալիեվն իր վերջին հայտարարություններով հայկական կողմին հզոր քարտ բլանշ տվեց, որը, ցավոք, չօգտագործվեց. « Հիմա աշխարհի բոլոր հզոր երկրների առաջնորդների սեղաններին պիտի մեր պահանջները դրված լիենին, սա ո՞ր դարն է, մարդը բացահայտ ագրեսիայի կոչ է անում»։