Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Զախարյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Հասարակություն
ani-zaxaryan

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի գործով դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել:    Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, բողոքը ներկայացվել է փետրվարի 7-ին:  Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն արդարացրել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին:  Մեքենայում գտնվող եւ գործով որպես վկա դատակոչված 5 ոստիկանների ցուցմունքները վերաքննիչ դատարանը համարել էր անարժանահավատ եւ  իրարամերժ,   քանի որ նրանք տարբեր ժամանակահատվածներում տարբեր ցուցմունքներ են տվել:  Իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի   դատավոր Արշակ Վարդանյանը  Անի Զախարյանին  մեղավոր  էր ճանաչել  նախորդ  տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար առաջադրված մեղադրանքում: Մինչդեռ տեսանյութով ապացուցվել է, որ նման հայտարարությունը հնչում է տղամարդու կողմից: