Մեր հրաձիգները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Փետրվարի 16-26-ը հրաձգության Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հավաքականները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպայի տարբեր տարիքային առաջնություններին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այն հատկապես կարեւոր է մեր պատանի հրաձիգների համար, որնք պայքարելու են Բուենոս Այրեսում 2019թ կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար.

Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնեն հետեւյալ 14 մարզիկ-մարզուհիները:

Մեծահասակներ. Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (բոլորը՝ հրացան), Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Մարգարյան (երկուսն էլ՝ վազող թիրախ), Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան (երկուսն էլ՝ ատրճանակ):

Երիտասարդներ. Զավեն Իգիթյան (ատրճանակ):

Պատանիներ. Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան (բոլորը՝ հրացան),  Բենիկ Խլղաթյան (ատրճանակ):