Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմն առ». կնոջ նկատմամբ բռնության հրահանգը տվել է քաղաքապետը (տեսանյութ)

Հասարակություն
27867261_1190570644407811_6919296485568030448_n

Միջադեպը մեզ համար տհաճ է, որովհետեւ կիրառվել է ուժ ավագանու անդամի նկատմամաբ, նրան փորձ է արվել դուրս հանել նիստերի դահլիճից՝ անկախ պատճառներից, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մի կողմից գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, ինչը մեզ համար խորթ է: Մյուս կողմից էլ գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը կիրառում է ֆիզիկական ուժ, չի խորշում նման երևույթներից: Դրա հետևանքով տուժում է ավագանու ինստիտուտը, մեր գործունեությունը»,-հայտարարեց Խաժակյանը: Նրա խոսքով, նիստի ընթացքում հասարակական կարգը խախտվել է երկուստեք՝ մի կողմից, կոյուղաջրի ներս բերումը, մյուս կողմից՝ անհամաչափ, բիրտ ուժի կիրառումը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը հակադարձեց Դավիթ Խաժակյանին, նշելով որ  խորթ չի համարում ընտրված գործիքակազամը, եւ որեւէ մեկը չի  կարող զրկել քաղաքական գործչին ակցիաներ անելու իրավունքից: «Ակցիան ուղղակի խնդիրը բարձրաձայնելու ու խնդրի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր: Ի վերջո, ցանկացած քաղաքացի իր խնդրի մասին կարող է բարձրաձայնել հանրային վայրում»,-ասաց նա: Զառա Հովհաննիսյանի խոսքով, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի ՀԿ-ներ համարում են, որ երեկվա տեղի ունեցածն ուղղորդված գործողություն է կին քաղաքական գործչի նկատմամբ: «Տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, երբ տղամարդիկ անվայել պահելով իրենց ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը, կնոջ նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, ինչն իրենից հանրային նվաստացում է ներկայացնում: Եթե կնոջ փոխարեն տղամարդ լիներ, ապա նրան դուրս կհրավիրեն, կամ գոնե տասը հոգով չէին հարձակվի նրա վրա»: Ամենավատն այն է, որ կնոջ նկատմամբ բռնության հրահանգը  տալիս է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ «դեմն առ» հրահանգով, եզրափակեց Զառա Հովհաննիսյանը: https://youtu.be/YAoD2tbqWn4