Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ (տեսանյութ)

Հասարակություն
March1a1

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ելք» խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը տեղեկացնում է, որ լսումներին հրավիրվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը։ «Պաշտոնապես կհրավիրենք նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին», - տեղեկացնում է Փաշինյանը։