Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովրդավարական Հայրենիք»կուսակցությունը դատապարտում է

Պաշտոնական
petros-makeyan

<<Ժողովրդավարական Հայրենիք>> կուսակցության հայտարարությունը   13.02.2018թ.-ի Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի սպանդի հետևանքով զբաղեցրած, անձի ֆասով շոումեն Գոռ Վարդանյանի գլխավորությամբ՝ մի քանի տասնյակ կատաղած <<Հանրապետական>> կուսակցություն կոչված երիտ ոհմակը հարձակվեց <<Երկիր Ծիրանի>> կուսակցության երեք կանանց վրա, և միայն <<Ելք>> դաշինքի տղաների միջամտությամբ կանխվեց շատ ավելի վտանգավոր հետևանքները:             Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին մի քանի տասնյակ այսպես կոչված Մարտին Վարդազարյանի, Լևոն Իգիթյանի նման մտավորականների ներկայությամբ, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսին, երբ հարձակվում էին հայ պատգամավոր Կարո Փայլյանի վրա: ԺՀԿ-ն դատապարտում է Հանրապետական կուսակցության հերթական ոտնձգությունը և իր համերաշխությունը հայտնում <<Երկիր Ծիրանի>> կուսակցությանը, միաժամանակ, կոչ ենք անում հայ հասարակությանը այլևս չհանդուրժել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի արյունով սերված վարչախմբին:               <<Ժողովրդավարական Հայրենիք>> կուսակցության  նախագահ՝               Պետրոս Մակեյան 13.02.2018թ.