Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի առջեւ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled3-5

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են քաղաքապետարանի առաջ իրենց բողոքի ձայնն արտահայտելով  Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի  առիթով, երբ ՀՀԿ-ական տղամարդիկ ձեռք էին բարձրացրել «Երկիր ծիրանիի» կանանց վրա։ «Կանայք ենթարկվում են բռնության ամենուր և ոչ մի տեղից ապահովագրված չեն, թե տանը, թե քաղաքական կառույցներում կանայք անընդհատ ճնշումների են ենթարկվում, այսօրվա դեպքը դրա վառ ապացույցն է»,-ասում է ցուցարարներից մեկը։ Հավաքվածները մտան քաղաքապետրանի շենք։ Սկսվեց քաշքշոց։ Նրանց ոստիկանները դուրս  հանեցին։ Ակցիան շարունակվում է։ Քիչ  առաջ «Տարոնի ստրուկներ» վանկարկումներով ցուցարարները դիմավորեցին քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, ովքեր փորձում էին շենքից դուրս գալ: ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մենք՝ Երևանի Քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս, որևէ այլ ելք չենք գտնում, քան գալ և պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող, ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին։ Այսօր ժամը 17։00-18։30-ի սահմաններում մենք գրավեցինք Քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքը՝ պահանջելով վերոնշյալը, ինչի արդյունքում մեր նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ ոստիկանների կողմից, և մի քանիսս կրեցին մարմնական և նյութական վնասներ։ Ուստի սույն հայտարարությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։ Այսպիսով, մենք փաստում ենք, որ կանանց նկատմամբ ճնշումը և բռնությունը համատարած և համակարգային բնույթ է կրում, և այսօր տեղի ունեցած միջադեպերը դրանց մի մասն են կազմում։ Մեր պայքարը նոր չի սկսվել և չի ավարտվելու այսօր։ https://youtu.be/4kcsMG2DmlY