Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեառնընդառաջի տոնախմբություն՝ Էջմիածնում

Հասարակություն
EJM_7362

Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվել է Տեառնընդառաջի  տոնախմբությունը:  Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից բակում, օրվա խորհրդով, կատարվել է  նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Նորապսակ զույգերին եւ 40-օրյա մանուկին շնորհավորել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` զույգերին  կոչ անելով  ամուր տանիք կառուցել եւ նպաստել  մեր երկրի հզորացմանը: Քաղաքապետը նորապսակ զույգերին եւ քառասնօրյա մանկանը ոսկյա իրեր է նվիրել, որից հետո,  ազգային երգ ու պարի ուղեկցությամբ,եկեղեցուց բերված ճրագով նորապսակ զույգերը վառել են Տեառնընդառաջի ավանդական խարույկը եւ ցատկել վրայով: