Միքայել Միքայելյանը 72-րդն է օլիմպիական սպրինտում

Հարավկորեական Փհենչանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր առաջին անգամ մրցուղի ելավ Հայաստանի դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Տղամարդկանց 1,5 կմ սպրինտում նա ցույց տվեց 3:37.40 արդյունք եւ զբաղեցրեց 72-րդ տեղը: Այդպիսով, մեր դահուկորդը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը եւ դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ կանանց սպրինտում պետք է հանդես գար մեր մյուս ներկայացուցիչը` Կատյա Գալստյանը, սակայն նա չէր հայտավորվել: Փետրվարի 15-ին նա պետք է մասնակցի արդեն 10 կմ ազատ ոճի մրցավազքում:

Միքայել Միքայելյանի հաջորդ մեկնարկը տեղի կունենա փետրվարի 16-ին, 15 կմ ազատ ոճ դահուկավազքում: