«Մեր ողբերգությունն այն է, որ այս ազգակործան գործընթացին ըմբոստացողները քիչ են» (տեսանյութ)

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը համեմատական ոչ մի եզր չի տեսնում 2015 թվականի սահմանադարական փոփոխությունների և  1995 թվականի սահմանադրական փոփոխությունների մեջ։

 «Նախագահը գոնե երկու անգամ ընտրվում է, 1995-ի սահմանադրությունը ընդամենը առաջին սահմանադրությունն էր։ Քվեարկվել և հանրաքվեով ընդունվել։ Բնականաբար երկու ժամկետ ընտրվել ցանկացած դեմոկրատական երկրի համար նորմալ է»,- ասաց Արամ Մանուկյանը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Մանուկյանը և Արթուր  Սաքունցը քննարկում էին վարչապետի նոր լիազորությունները և Անվտանգության խորհրդի իրավասությունները։

Արամ Մանուկյանը շեշտեց, որ ներկայիս «սուպերվարչապետական» համակարգի հիմքերը դեռևս 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ են։ Նա անդրադարձավ ընդդիմադիր այն ուժերին, ովքեր Սահմանադրության հանրաքվեի ժամանակ «Ոչ»-ի շարժումը համարում էին կեղծ օրակարգ։

 «Այսօր ընդդիմադիր են դառել …բարձրագոչ՝ սուպերվարչապետություն, եւ այլն։ Մենք ասում էինք, որ սա կարվում է Սերժ Սարգսյանի հագով: Այս ամբողջ պրոցեսը, որ հիմա գնում է՝ 2016-ի աշնանից սկսած՝ ամբողջ համակարգը ենթարկացնել Սերժ Սարգսյանի կամքին, քմահաճույքին: »,- նշեց ՀԱԿ փոխնախագահը: 

Արթուր Սաքունցը անդրադառնալով Անվտանգության խորհրդի կազմին՝ նշեց, որ անհասկանալի է, թե ինչու ԱԺ նախագահը և երկրի նախագահը խորհրդի կազմում չեն այն դեպքում, երբ երկիրի կառավարման ձևը պառլամենտական է։

«Ինչո՞ւ Անվտանգության խորհուրդը պետք է ղեկավարի Հայաստանի Հնարապետության վարչապետը, և ոչ թե նախագահը, այս տեսակետից՝ ներման շնորհելու մարդասիարական իրավունքը ինչու չպետք է գտնվի նախագահի, այլ վարչապետի ձեռքում»,- ասաց Արթուր Սաքունցը։