Մարկոս Պիզելին առաջին մարզումն է անցկացրել «Ակտոբեում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին առաջին մարզումն է անցկացրել ղազախական «Ակտոբե» թիմում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեր 33-ամյա ֆուտբոլիստը վերջերս չեղարկել էր Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբի» հետ կնքած պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, առաջիկա օրերին հայաստանցի ֆուտբոլիստի հետ կկքնվի պայմանագիր, եւ նա կդառնա «Ակտոբեի» լիարժեք խաղացողը:

Ի դեպ, Մարկոս Պիզելին նախկինում՝ 2014-2015թթ,  արդեն հանդես է եկել այդ ակումբում: