Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ թվով ոստիկաններ քաղաքապետարանում, վատացավ Մարտին Վարդազարյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqapetaran_23-1

Երեւանի քաղաքապետարանում ծեծկռտուքի պատճառով ընդհատված նիստից հետո, մեծ թվով ոստիկաններ եւ բժիշկներ հրավիրվեցին, սակայն  դահլիճ լրագրողների մուտքն արգելված էր:  Ավելի ուշ, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ բժիշկները ասել են, որ փակ համարից իրենց մոտ կանչ է գրանցվել եւ իրենք ժամանել են: Նրանք , ըստ Զարուհի Փոստանջյանի՝  ժամանել էին հոգեբուժարանից:    Հիշեցնենք, որ այսօր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենի կոյուղաջրերից վերցրած նմուշներ էին բերել նիստի, ինչի արդյունքում ծեծկռտուք եղավ ավագանու ՀՀԿ եւ ԵԾ անդամների միջեւ:    Մոտ 40 րոպե ընդմիջումից հետո,  ավագանու նիստը շարունակվեց: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ  ոմանց ցնորամիտ պահվածքի պատճառով  մտադիր չեն ավագանու նիստն ընդհատել եւ սառնասրտորեն այն շարունակելու են եւ կոչ արեց խստացնել անվտանգությունը:     Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ  ասաց, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանի մուտքը եւ անվտանգությունը խստացվելու է, որպեսզի  վտանգավոր իրեր եւ առարկաներ չկարողանան ներս մտցնել: Միջադեպից հետո  վատացել է  ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը, նա տեղափոխվել է  հիվանդանոց: