Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչև աշուն էսկալացիա կլինի». Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Շիրինյան

Քաղաքագետների կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին պետք է ուշադրություն դարձնել ամենայն լրջությամբ: «Նման հայտարարությամբ առաջին անգամ չէ, որ նա հանդես է գալիս,-ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը,- 2005 թե 2006 թվականներին, երբ նա պատրաստվում էր առաջադրվել, «Ալ Ջազերայով» մանրամասն, պարզ, հստակ էդ նույն կոնցեպտը շարադրել է»:   Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, թե Երևանն իրենց պատմական տարածքն է, և այն պետք է վերադարձնել ադրբեջանցիներին: Դրան հետևեց Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որով նրանք խորը մտահոգություն հայտնեցին շփման գծում վերջին շրջանում կորուստների կապակցությամբ: Համանախագահները կողմերին կոչ արեցին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից՝ չշեշտելով Ադրբեջանի կամ նրա նախագահի անունը: «Որևէ բան չի փոխվում,  Ադրբեջանը իր ռազմական դիվանագիտությունը կապում է այդ սպանությունների հետ՝ պարզ ու հստակ հասկացնելու ամբողջ աշխարհին՝ կոնկրետ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ ինքը ունի այլ ստրատեգիա, որ որևէ ուրիշ բան նա չի կարող երբևէ ընդունի: Մինսկի խումբն էլ միամիտ մարդիկ չեն, իրենք էլ դա գիտեն: Այդ խումբը արդեն վաղուց գեոստրատեգիական նշանակություն ունեցող մեխանիզմ է, որը պահում է իր ձեռքի տակ այս պրոցեսը»,- խոսելով Մինսկի խմբի և մասնավորապես Ադրբեջանում նրանց հանդիպմանը զուգահեռ հայկական կողմի ունեցած զոհի մասին՝ նշեց պարոն Սարգսյանը:   Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այլ կարծիքի է. «Որ օրը որ գնահատեցին, որ իրենց պոտենցիալը բավարար է հարցը լուծելու համար, էդ օրը սկսելու են պատերազմ: Կարող եմ ենթադրել, որ մինչև աշուն էսկալացիա է լինում, ավելի շուտ էլ, դրա համար էլ ընտրություններն ավելի առաջ տեղափոխեցին,- ասում է նա և ավելացնում,- Բանաձևը կա՝ դղյակների փոխարեն՝ տանկեր, Հայաստանը այդ գործողությունը պետք է անմիջապես տեղափոխի, եթե ինքը չի սկսելու, Ադրբեջանի վերահսկողության տարածք՝ Քուռ-Արաքսյան խառնարան մինչև պետք է խփել: Ինչքան ձգվելու է, մենք էնքան դժվար կացության մեջ ենք հայտնվելու»: