Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաակաշվիլիին Կիևում ձերբակալել են եւ արտաքսել (տեսանյութ)

Քաղաքականություն
19712bcdd08d08e90b18763593af89a7

Ուկրաինայի հատուկ ծառայությունները Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Նրա ձերբակալության տեսանյութը ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա թիմակից Դավիթ Սակվարելիձեն: Փետրվարի 5-ին Կիևի դատարանը մերժել էր Սաակաշվիլիի բողոքը իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան չտալու Պետական միգրացիոն ծառայության որոշման դեմ: Ըստ փաստաբանի, այժմ նրան կարող են Վրաստան արտահանձնել, գրում է currenttime.tv-ին: 2017ի հուլիսին Ուկրաինայի նախագահը կասեցրել էր Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր հայտնել Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտաքսումը Լեհաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ծառայության ղեկավարի խորհրդականին: