Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի. վարչապետը՝ նախարարին

Պաշտոնական
Sport2

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017թ գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ անելիքներին: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի տարածման նպատակով կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես՝ իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ: Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է առողջ ապրելակերպի տարածումը եւ ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր: «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի», - նշել է կառավարության ղեկավարը: