Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր արագաչափ կգործարկվի Կարճաղբյուր գյուղում

Պաշտոնական
nor-aragachap

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի փետրվարի 14-ից գործարկվելու է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում (զորամասի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ