Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն առաջինն է անառողջ սննդակարգով». Դավիթ Պիպոյան (տեսանյութ)

Հասարակություն
Davit-Pipoyan

Մենք ունենք սննդակարգ, որը մարդկանց համար ռիսկեր է պարունակում։ Մարդը, առավել ևս անչափահասը, դրա մասին չի գիտակցում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։ «Դրա համար պետք է լիներ նախարարություն, որը համապատասխան իրազեկումների կամ դպրոցներում ծրագրերի միջոցով կներկայացներ համապատասխան տեղեկատվություն»։ Անդրադառնալով Հանրապետության Հրապարակում ՄաքԴոնալդսի բացվելու մասին, փորձագետը այն մտահոգիչ է համարում։ «Մեկ այլ հանագամանք է, երբ սննդի նման կետերը բացվում են տուրիստական վայրերում, և բացարձակապես այլ հանգամանք է, երբ մեր երկրում գործ ունենք նմանատիպ սննդի կետերի հետ։ Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, թե որտեղ է տեղակայվելու  ռեստորանների ցանցը, և նրա կենտրոնական դիրք գրավելը»։ Դավիթ Պիպոյանը մտահոգիչ է համարում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության և սնուցման վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը շատ ցածր է։ «Ամեն տարի մենք ահազանգում ենք, որ արձանագրում ենք սննդային սովորույթների վատթարացում։ Հայաստանն ունենալով աշխարհի ամենալավ սննդակարգերից մեկը, այսօր Հայաստանը ցանկացած որոնողական համակարգում առաջինն է անառողջ սննդակարգով»։ Դավիթ Պիպոյանի պնդմամբ՝ պատճառներից մեկը պետական հոգածության բացակայությունն է։