Հենրիխ Մխիթարյանին հանգիստ շաբաթներ են սպասվում

Լոնդոնի «Արսենալը» քանի որ դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից, ուստի առաջիկա երեք շաբաթում կանցկացնի ընդամենը երեք հանդիպում:

Փետրվարի 15-ին «զինագործները» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում կհյուրընկալվեն շվեդական «Էստերսունդին»: Յոթ օր հետո թիմերն արդեն կհանդիպեն Լոնդոնում, պատասխան մրցամարտի ժամանակ:

Այնուհետեւ «Արսենալը» կփորձի նվաճել ընթացիկ մրցաշրջանի առաջին մրցանակը, քանի որ փետրվարի 25-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հաշվի առնելով այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այդ խաղին, մեր ֆուտբոլիստին համեմատաբար հանգիստ շաբաթներ են սպասվում առաջիկայում:

Սակայն, այդ ժամանակաընթացքում նրանից ավելի քիչ խաղեր կարող է անցկացնել «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Բանն այն է, որ գաբոնցի հարձակվողն իրավունք չունի մասնակցելու Եվրոպայի լիգայում եւ նա բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերը:

Հավելենք, որ Եվրոպայի լիգայի «Արսենալ» – «Էստերսունդ» մրցավեճում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են անգլիական ակումբին, որի հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը գնահատել են 1,12 գործակցով՝ շվեդական թիմի 7,00-ի դիմաց: