Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

29-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշենի կամրջից. Փրկարարները կանխել են

Հասարակություն
5d87498f1957d1d87d514aa66020b2b9

Փետրվարի 12-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և քաղաքացիները կանխել են 1989 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը: