Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ նախագահի հետ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպումը։

ՀԴԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մտահոգությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, կրթական, առողջապահական, դատական համակարգերի, պետական պարտքի, տարածաշրջանային և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր։

Առաջիկայում նախատեսվում է նաև նախագահի թեկնածուի հանդիպումը կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի անդամների հետ։

 

ՀԴԿ լրատվական ծառայություն

11․02․2018թ․