«Արտադրված է Արթիկում» պիտակով ելակը ՌԴ կհասնի (տեսանյութ)

Կաթիլային եղանակով ելակի արտադրություն Շիրակի մարզում: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Արթիկում ջերմոց է հիմնվել: Բույսն աճեցվում է ոչ թե հողի, այլ Շրի Լանկայից ներկրված կոկոսի մազիկների մեջ:

«Գրինֆուդ» ընկերությունը շաբաթական 500 կիլոգրամ, իսկ տարեկան մոտ 300 տոննա բերք է ակնկալում: Արտադրանքը հիմնականում կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, միայն 30 տոկոսը կմնա Հայաստանում:

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում