Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալը ռեկորդ է սահմանել ու հաղթանակը նվիրել Գագիկ Ծառուկյանին.Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
refkord2

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն․ դատապարտյալ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել․  նա կատարել է  8 կիլոգրամ կշռող կշռաքարերով վարժություն՝  կշռաքարերը մեկ րոպեում 105 անգամ վեր  բարձրացնելով, այնուհետ  7 կիլոգրամանոց  կշռաքարերը՝ 10 000 անգամից ավելի բարձրացրել է  2 ժամում։ Քանի որ ռեկորդն արդեն իսկ գրանցվել է, հանձնաժողովականները ընդհատել են իրենց ապշեցնող մարզիկին, այլապես նա ի վիճակի է եղել շարունակել վարժությունը։  Նրա կրկնակի ռեկորդը գրանցվել  է «Դյուցազնագրքում»։ Մարզիկը «Դյուցազնագրքում» գրանցվելու  հայտ ներկայացրել  էր անցած տարվա  մայիսին․  6 կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը նա կատարել էր 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ՝  կցագնդերը կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ եւ ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով։ Այն ժամանակ քրեակատարողական էին այցելել ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը և «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը, որպեսզի նկարահանեին ու ռեկորդը գրանցելու համար նյութերը ուղարկեին «Դյուցազունների ասոցիացիա։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/10/936519/