Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անընդհատ սուբսիդավորել, նշանակում է` անընդհատ նստել ասեղի վրա

Տնտեսություն
27752523_1021135632396679g4_196035703805082421_n

Ծաղկաձորում Ֆինանսների նախարարության անցկացրած զոմինար-քննարկմանը նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով 2017թ. Ֆինանսների նախարարության կատարած աշխատանքներին եւ դրանց արդյունքներին, նախեւառաջ խոսեց բարեկեցության մասին. "Բարեկեցության համար անհրաժեշտ է տնտեսական աճ, մակրոտնտեսական կայունություն։ Չինացիների մի անեծք ունեն` փոփոխությունների շրջանում ապրես": Ըստ նրա` 2017թ. գործազրկությունը պակասել է. "20 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել` ըստ ԱՎԾ-ի վերջին հինգ ամսվա տվյալներով։ Խնայողությունները մեզ մոտ շատ քիչ է։ Չինացիների մոտ ֆանտաստիկ ցուցանիշ է` մոտ 40 տոկոս է։ Եթե ուզում ենք, որ մեր խնայողությունները աճեն, մենք պետք է օգտագործենք դրսի խնայողությունները` ներդրումները։ Մենք կարող ենք քիչ ներդրումներով ու քիչ աշխատուժով շատ արտադրանք տալ` լինելով ոչ հումք արտահանող երկիր": Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա նախարարի կարծիքով` չպետք է հատկապես գյուղատնտեսությունը պահել սուբսիդավորման վրա. "Դա նշանակում է` անընդհատ նստել ասեղի վրա։ Մեր նպատակն է` մի քանի տարի օգնել, ապա թողնել, որպեսզի ինքնուրույն կարողանա ինքնադրսեւորվել։ Դա նման է նրան, որ փոքրիկ երեխային գցում ես ջրի ու մեջ ու անընդհատ օգնում ես, որ նա կարողանա լողալ։ Սակայն մի օր նա կխեղդվի, եթե նրան ինքնուրույնության չտանես": Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը, ապա դա, ըստ նրա, անխուսափելի է. "Ես պետք է վստահ լինեմ, որ իմ տնտեսական աճը պերմանենտ է, այդ դեպքում կկարողանամ բարձրացնել": Իսկ թե ինչու արդեն երեք տարի է` թոշակները չեն բարձրացվում եւ արդյոք հաշվի առնելով` կանխատեսվող տնտեսական բարձր աճը, հնարավոր կլինկ եկող տարի բարձրացնել թոշակները, նախարարն ասաց. "2009թ. ճգնաժամը մեզ մի բան ցույց տվեց` 9 կամ 10 տոկոս տնտեսական աճը մեր մի փոքր ներուժն էր, քանի որ դրսի տրանսֆերների հիման վրա էր։ Երբ դրանք սկսեցին նվազել, մենք կանգնեցինք փաստի առաջ։ Եթե քո տնտեսական աճը քո ներքին արտադրողականության վրա չի հիմնված, ապա այդ պոտենցիալը իմը չէ։ Եթե ես հինգ հազար դրամով թոշակի բարձրացում անեմ, դա բյուջեի համար կկազմի տարեկան 25 մլրդ դրամ, որը ես ամեն տարի պետք է տամ, քանի որ ես չեմ կարող մի տարի բարձրացնել, հաջորդ տարի ասել, որ էդ գումարը չկա։ Իմ տնտեսությունը, եթե դա չգեներացնի, ես չեմ կարող տալ այդ գումարը։ Եւ, ի վերջո, մենք չենք կարող կանխատեսել, թե աշխարհում ինչ ֆորս մաժորային իրավիճակներ կարող են լինել ու ինչպես կարող են դրանք ազդել տնտեսության վրա։ Սխալ է այն քաղաքականությունը, երբ դու փորձում ես հարկային գործիքով սոցիալապես անապահով որեւէ խավի որեւէ կերպ աջակցել"։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ավելացրեց. "Արկածախնդրություն կլինի, եթե առանց հիմնավորումները, առանց աղբյուրներ ունենալու, մենք թոշակ բարձրացնենք":