Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է Մոուրինյոյի և Վենգերի տարբերությունը. Մխիթարյանի պարզաբանումը (տեսանյութ)

Սպորտ
a1venger

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Արսեն Վենգերի և Ժոզե Մոուրինյոյի տարբերությունների մասին: «Մոուրինյոն ֆուտբոլիստներից շատ բան էր պահանջում և դա շատ դժվար էր: Արսեն Վենգերն ավելի ընկերասեր է և մտնում է ֆուտբոլիստների դրության մեջ: Դա է նրանց տարբերությունը» – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում sportlive-ը: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ESPN Brasil-ի հետ զրույցում ասել է, որ դեռ շատ վաղ է համեմատել իր նոր մարզիչ Արսեն Վենգերին ու նախկին մարզիչներ Ժոզե Մոուրինյուին (ՄՅՈՒ) և Յուրգեն Կլոպին (Դորտմունդի «Բորուսիա»): «Ես շատ բան եմ սովորել իմ նախկին երկու մարզիչներից՝ Կլոպից ու Մոուրինյուից: Ինչպես նաև ավելին եմ ուզում սովորել Արսեն Վենգերից: Չափազանց վաղ է նրանց իրար հետ համեմատելու համար: Ինձ դեռ ժամանակ է պետք Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, այստեղ եկածս ժամանակվանից արդեն շատ բան եմ սովորել, բայց ավելին եմ ուզում»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

«Չեմ ցանկանում արդարացում գտնել։ Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել։ Նոր գլուխ եմ սկսում իմ կյանքում, իմ ֆուտբոլային կարիերայում և ես երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Իհարկե, ուրախ կլինեմ ավելի շատ բանի հասնել, քան հասել էի «Մանչեսթեր Յունայթեդում»», — ասել է ֆուտբոլիստը։

Նա նշել է, որ «Արսենալում» կցանկանար ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այդ մասին նա ասել է Sky Sports-ին տված հարցազրույցում։