Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանի գործով առանցքային վկան կհարցաքննվի

Հասարակություն
samvel-babayan

 «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր  տեղափոխելու եւ փողերի լվացման  համար  6 տարվա ազատազրկման դատապարտված, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ իր պաշտպանը  միջնորդեցին  գործով առանցքային վկա Ռոբերտ Աղվանյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել:    Պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Աղվանյանը ցուցմունք չի տվել, քանի որ այդ ժամանակ գտնվել է Վրաստանում: «Պատմության ծագող աղբյուրն է, նրա ցուցմունքից է ամեն ինչ սկսվել, եւ երեքիս հիմա դատում են, ճիշտ կլինի, որ նա ցուցմունք տա եւ հասկանանք, թե ինչ ասել է, իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ոչ»,- ասաց  Սամվել Բաբայանը: Մյուս ամբաստանյալները՝ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը միացան միջնորդությանը:  Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 16-ին ցուցմունք կտա Ռոբերտ Աղվանյանը: Այս գործով անցնում էր 7 անձ: Առաջին ատյանի դատարանը միայն երեքին՝ Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրելյանին եւ Արմեն Պողոսյանին է դատապարտել ազատազրկման:  3 տարվա ազատազրկան դատապարտված Սանասար Գաբրիելյանը, ինչպես նաեւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը միջնորդել են արդարացնել իրենց: Դատախազ Արամ Արամյանն այսօր դատարանին  խնդրեց բողոքները մերժել եւ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատական ակտը: