Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աթլետներին թեժ փետրվար է սպասվում

Սպորտ
sport-atletika-9.02.

Հայաստանի աթլետներն առաջիկա օրերին կմասնակցեն մի քանի խոշոր մրցաշարերի։ Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիշա Հայրապետյանը։ Մեր ընտրանիներից մեկը, որը համալրված են հիմնականում Կապանի եւ Արցախի ներկայացուցիչներով, փետրվարի 10-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային 2-րդ առաջնությանը: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 7 հոգի. Արամայիս Սարգսյան՝ Կապան, հեռացատկ, եռացատկ Մարիետա Մինասյան՝ Կապան, հեռացատկ, եռացատկ Անգելինա Ավագյան՝ Արցախ, 800մ, 1500մ Լինա Գասպարյան՝ Արցախ, 400մ Ռուզաննա Մելքումյան՝ Արցախ, 60մ Ալեն Առուստանյան՝ Արցախ, 1500մ վազք Դիանա Արզումանյան՝ Արցախ, գնդի հրում Իսկ ահա հավաքականի 10 անդամներ փետրվարի 5-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ստամբուլում։ Լեւոն Աղասյան՝ եռացատկ Արամայիս Սարգսյան՝ հեռացատկ Մանուկ Մանուկյան՝ գնդի հրում Տիգրան Մկրտչյան՝ 400մ Երվանդ Մկրտչյան՝ 1500մ Գայանե Չիլոյան՝ 60մ Մարիետա Մինասյան՝ հեռացատկ, եռացատկ, Լիլիթ Հարությունյան՝ 800մ Էլլադա Ալավերդյան՝ 1500մ Անգելինա Ավագյան՝ 800մ Փետրվարի 17-ին նրանք կմասնակցեն Բալկանյան երկրների աթլետիկայի մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությանը, իսկ հաջորդ օրը հանդես կգան Ստամբուլի գավաթի կոմերցիոն խաղարկությունում: Աթլետիկայի առաջին պաշտոնական մրցաշարին՝ մարզասրահների 2018թ աշխարհի առաջնությանը, որը  կայանալու է մարտի 1-4-ը Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում, Հայաստանը կներկայացնի սպիտակ քարտի արժանացած Նարեկ Ղուկասյանը։ Նա հանդես կգա 400մ վազքում։