Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի

Հասարակություն
myasnikyani-arzan

Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։ Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։ Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է: Արայիկ Հարությունյան Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշակույթի հանձնաժողովի նախագահ