Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ որ տենց բախտ լինի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ». Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
saro-seyran

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին՝  Սերժ Սարգսյանը,  որպես ղեկավար գոհացնում է: «Բոլորիդ ա գոհացնում, սենց խելոք ղեկավար չենք կարող գտնել»: Ըստ Սեյրան Սարոյանի` շատ լավ կլինի, եթե ՀՀ վարչապետը լինի Սերժ Սարգսյանը. «Վա՞տ կլինի բա: Բա մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: Վա՞տ ա ղեկավարում երկիրը, դարձել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերը անընդհատ տալիս եք»: Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխության ու Անվտանգության խորհրդի կազմին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ ա, ստից  «մուտիլովկա» են անում։ Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա՝ էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են՝ առանց մտածել։ Վերջը պետք է ժողովրդին ճիշտն ասել, վարչապետն ա պատասխանատու, վերցնում ա իրա վրա անվտանգությունը»։