Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիփ խաբում ին ու խաբում». աշխատակիցները՝ չվճարված աշխատավարձերի մասին (տեսանյութ)

Հասարակություն
Kontinenteqs

«Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում: 2013-ին լուծարված ընկերությունը մինչ օրս չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը: «Շուրջ 140 աշխատակցի ընկերությունը պարտք է 33 մլն դրամ»,-այսօր ասուլիսի ժամանակ նշեցին ընկերության նախկին հաշվապահ Սանամ Ավագյանը և նախկին պահեստապետ Գոհար Թամամյանը: Ընկերության՝ արդեն նախկին աշխատակիցները դիմել են տարբեր գերատեսչություններ՝ ընդհուպ ՀՀ վարչապետին ու նախագահին, սակայն՝ անարդյունք: Ինչպես նշեցին՝ ընկերության վերջին տնօրեն Սամվել Բեկչյանը չարաշահումներ է թույլ տվել ու դիմել փախուստի և այժմ հետախուզման մեջ է: «Ասում են՝ փողերը տնօրենից ուզեք: Տնօրենը փախուստի մեջ է, չեն կարողանում գտնել: Ասե՞ղ է, որ չեն կարողանում գտնել: Մեկի պոչը մյուսի տակն է, իրենք են պահում տնօրենին»,- ասում է տիկին Գոհարը: Աշխատակիցները փաստաբան են վարձել և դիմել են դատարան՝ խնդրելով դատական նիստերին հրավիրել նաև իրենց: «Էստեղ էլ մեզ խաբեցին: Վճիռն անգամ կայացրին առանց մեր ներկայության: Դիփ խաբում ին ու խաբում»,- նշում է տիկին Թամամյանը: Ըստ ընկերության նախկին աշխատակիցների՝ իրենց վերջին հույսը եղել է վարչապետ Կարեն Կարապետյանը, պարզվել է, որ «նա էլ է խաբկանք»: