Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՊՀ restart». զուգարանի թղթի հավաք ԵՊՀ- ում (տեսանյութ)

Հասարակություն
zugarani-tuxt

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ամդամները նոր շարժում են սկսել՝ «ԵՊՀ restart», որի շրջանակում երիտասարդները բարձրաձայնելու են համալսարանի խնդիրների մասին, առաջին ակցիան միտված է սանհանգույցներում ոչ հիգիենիկ պայմանների խնդրի վերացմանը. մայր բուհում զուգարանի թուղթ չկա, երիտասարդները որոշել են անձամբ գնել ու փոխանցել ֆակուլտետներին: «Առաջին հայացքից զուգարանի թղթի խնդիրը փոքր է թվում, բայց այն խոսում է համակարգում առկա ընդհանուր վիճակի մասին, պատճառ են բերում, որ գողանում են թղթերը, բայց իրավաբանականում կա» ,- նշում է նախաձեռնության առաջամարտիկ Դավիթ Պետրոսյանը։ Դավիթը նշում է՝ բոլորն էլ գիտեն խնդրի մասին,- « հիմա գնանք իրանց ասենք, լուրջ չի լինի իհարկե, մեր հիմնական նպատակը զուգարանի թղթի հարցը լուծելը չէ, ավելի լուրջ քայլեր ենք նախատեսում, բարձրաձայնելու ենք հաշմանդամների խնդիրների, գրադարանի ուսումնական ձեռնարկների պակասի ու ընդհանրապես կրթության որակի մասին»: Մասնակիցներից մեկի կարծիքով, ակցիան սարկազմի տարր է պարունակում, բայց պատասխանատու մարդկանց հուշելու է՝ ինչ անեն,- «եկեք վերջապես լուծենք այս խնդիրը, ծանր հարց չէ, որ ամիսների լուծում պահանջի, մանավանդ բյուջեից գումար հատկացվում է դրա համար»,- ասում է նա։