Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքի նախագիծը բազմազավակ ընտանիքներին կախվածության մեջ կգցի բանկերից» (տեսանյութ)

Հասարակություն
bazmazavak

Բազմազավակ ընտանիքների համար ընդունելի չէ «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հեղինակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում խոսելով նախագծի մասին՝ ասացին բազմազավակ ընտանիքի հայրեր Արմեն Մարկոսյանը, Մարտիկ Մելքոնյանը (ունի 14 երեխա), «Իրավաբանների, հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը։ Նախագծում տեղ գտած որոշ դրույթների վերաբերյալ նրանք ունեն մի շարք առարկություններ և դիտողություններ, որոնք ներկայացրել են կառավարությանը, սակայն դրանցից ոչ մեկը չի ընդունվել:  «Նպաստները մարդկանց դարձնում են «պարազիտ»»,- ասում է 7 զավակների հայր Արմեն Մարկոսյանը:  Բանախոսները նաև  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկել են նախագծում ներառել համապատասխան դրույթ, որով աստիճանաբար կհրաժարվեն ընտանիքներին նպաստ տրամադրել՝ փոխարենը ներմուծելով բիզնես ծրագրեր հետևյալ պայմաններով. բազմազավակ ընտանիքներին պետական բյուջեից տրամադրել որոշակի գումարներ՝ բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Սկզբնական շրջանում՝ հստակ ժամանակահատվածում, ընտանիքին ազատել տոկոսներ վճարելու պարտավորություններից: Նշված ժամանակահատվածը սպառելուց հետո, երբ ընտանիքն արդեն կսկսի եկամուտներ ունենալ, թույլ տալ, որ մարի տոկոսադրույքներն ու մայր գումարը, իսկ դրանից հետո արդեն մտնի հարկային դաշտ: Ըստ պարոն Մարոզյանի՝ առաջարկված օրենքի նախագծով առաջվա նպաստների համակարգը փոխվել է ոչ թե որակապես, այլ՝ քանակապես: Ավելին՝ վտանգ կա, որ այն բազմաթիվ ընտանիքների կախվածության մեջ կդնի բանկերից, քանի որ այդ նախագծով առաջարկվում են վարկեր՝ ցածր տոկոսադրույքներով, սակայն տոկոսի չափը չի նշվում: Ասուլիսի մասնակիցները նախագծի թերություններից են համարում այն, որ ընտանիքը բազմազավակի կարգավիճակ ունի՝ մինչև կրտսեր երեխայի 18 տարին լրանալը, ինչպես նաև՝ օրինագիծը չի խրախուսում ծնելիությունը, որը ռազմավարական հարց է: