Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հրաժարվում է թափանցիկ աշխատելուց (տեսանյութ)

Հասարակություն
media-2

Ստացվում է, որ նախորդ 10 տարիներին, երբ կառավարության նիստերը դռնբաց էին, կառավարությունը գործել է հակադեմոկրատական եւ աշխատել ոչ արդյունավետ, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, արձագանքելով ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ Կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով: «Փակելով լրագրողների մուտքը դահլիճ, մենք ոտնահարում ենք նրանց ազատ արտահայտվելու եւ անմիջական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այն ազդելու է հասարակության՝ տեղեկատվություն ստանալու վրա, քանի որ լրագրողները միջնորդ են հասարակության եւ կառավարության մեջ»: Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին  կաշկանդելն է, համոզված է Շուշան Դոյդոյանը. «կառավարության նիստերի ընթացքում ոչ թե պետք է որոշեն միլիոնավոր դրամներ ծախսել կոնյակ ձեռք բերելու կամ մարտի 8-ին նվերներ գնելու վրա, այլ մտածեն փողոցներն ասֆալտապատելու կամ լուսավորելու մասին»: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շատ լավ հասկանում է, որ դռնփակ նիստերը չեն  կարող ժողովրդարավարության արտահայտում լինել, նույնիսկ խոսելուց նախարարի ձայնն է դողում, ասում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: