Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին 11 տարվա ազատազրկո՞ւմ (տեսանյութ)

Քաղաքականություն
zhirayr

Քիչ առաջ մեղադրող Հակոբ Ենոքյանը  միջնորդեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Մեղադրողը հիմնավորված համարեց  Սեֆիլյանին առաջադրված բոլոր մեղադրանքները և նշեց, որ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ կան։ Մեղմացնող հանգամանքն է այն, որ Ժիրայր Սեֆիլյանը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին ,և խնամքին ունի անչափահաս երեխա, իսկ ծանրացնող հանգամանքն է  որ նա առանձնապես ծանր հանցագործություն է ցանկացել իրականացնել։ Մեղադրող Հակոբ Ենոքյանըը միջնորդեց նաև Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման։ Գործով մյուս ամբաստանյալներից՝ Սասունիկ Կիրակոսյանին՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին՝ 4 տարի, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին 3 ական տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանին 2 տարի ժամկետով։ Հենց Հովհաննես Պետրոսյանն է Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք  տվել։