Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՊԱ բյուրոյի զգուշացումը՝ գործակալների կողմից ստացվող զանգերի մասին

Հասարակություն
2e45e8534facb4ce9506243efe507242

Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ևս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել հետևյալը․նմանատիպ խնդիրների կարգավորման նպատակով Բյուրոյի կողմից հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով (որը հանդիսանում է ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասը) 2016 թվականից սկսված՝ հստակ սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրա­կան ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից: Համապատասխանաբար, բոլոր այն դեպքերում, երբ Ձեզ զանգահարում և առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, ում հետ Դուք երբևէ չեք ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր, Դուք իրավունք ունեք անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին։                                                                                                                                                        Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո